Բանկոգցիները քաղաքի նոր կարգավիճակը՝ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ընդունում են որոշակի հեգնանքով
Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսն արդեն Թայլանդի մայրաքաղաք Բանկոգն է կրում: «Մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ ընթերցողների թիվը աճի, քանի որ գիրքը նոր գիտելիքներ ստանալու և կյանքի որակի բարձրացման հիմնական գրավականն է»,- կարծում է Բանկոգի քաղաքապետը:
«Բանկոգ պոստ» հրատարակչության տվյալներով, ներկա պահին միջին հաշվարկով Բանկոգի քաղաքացիները տարեկանը 5 գիրքից ավել չեն կարդում: Տեղական իշխանությունները ցանկանում են տարբեր միջոցառումների հաշվին ավելացնել այդ ցուցանիշը՝ հասցնելով 10-15 գրքի: Բանկոգի քաղաքային իշխանությունները խոստացել են նաև արդիականացնել քաղաքային գրադարանը և ավելացնել գրադարանների թիվը:
Բանկոգի քաղաքացիները քաղաքի նոր կարգավիճակը ընդունում են որոշակի հեգնանքով. «Եթե ես տեսնում են գիրքը ձեռքին մարդ, օրինակ տրանսպորտում, ապա նա, ավելի շուտ, զբոսաշրջիկ է»:
Նշենք, որ Բանկոգին այդ տիտղոսը հանձնել է Երևանը. Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր: Հանձնման արարողությունը կայացել է ապրիլի 23-ին:
Առաջինը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձել է Մադրիդը 2001թ.: Նախագիծը հաջողվել է, և կազմակերպության գլխավոր համաժողովը հաստատել է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ամենամյա անվանակարգը: Կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի Մադրիդից հետո գրքի մայրաքաղաքներ են դարձել Ալեքսանդրիան (2002թ.), Նյու Դելին (2003թ.), Անտվերպեն (Բելգիա) 2004թ., Մոնրեալ(Կանադա) 2005թ., Թուրին (Իտալիա) 2006թ., Բոգոտա (Կոլումբիա) 2007թ., Ամստերդամ (Նիդերլանդներ) 2008թ., Բեյրութ (Լիբանան) 2009թ., Լյուբլյանա(Սլովենիա) 2010թ., Բուենոս Այրես (Արգենտինա) 2011թ.:
2014-ին Բանկոգը տիտողը հանձնելու է Նիգերիայի Պորտ Հարկոտին: Այս կոչման համար պայքարել են նաև Մոսկվան, Կրոկովը, Լիոնը, Յաունդեն, Օքսֆորդըև Վիլնյուսը:
Գրքի համաշխարհային մայրաքաղաքն ընտրվում է ամեն տարի հատուկ հանձնաժողովի կողմից, որի անդամներն են
ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի (IPA), Գրավաճառների միջազգային ֆեդերացիայի (IBF) և Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի (IFLA) ներկայացուցիչները: