«GALLUP». Տարոն Մարգարյանին քաղաքապետ է տեսնում երևանցիների 57.6%-ը
«Երևան քաղաքում վերջին 1.5 տարվա ընթացքում կատարված փոփոխությունների վերաբերյալ հարցին դրական է պատասխանել երևանցիների 63%-ը և այդ դրական գնահատականները կապված են նաև նախընտրական ակտիվ քարոզարշավի ազդեցության հետ: Բնակչության 16%-ը դժգոհ է Երևանում վերջին 1.5 տարվա ընթացքում իրականացված փոփոխություններից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին վերաբերյալ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հետազոտությանը ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա նշեց, որ այս հետազոտությունը իրականացվում է երրորդ անգամ՝առաջին փուլը իրականացվել է նոյեմբերի ամսին. հետազոտությունը նվիրված է Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին երևանցիների նախընտրական տրամադրությունների պարզմանը:
Ըստ նրա, դրական փոփոխությունների վերաբերյալ հարցին բնակչությունը դրական փոփոխությունների շարքում առանձնացրել են կանաչապատումը, նստարանների տեղադրումը և այլ բարեփոխումները:
Բանախոսը ասաց, որ Երևանի բնակիչների շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ մայրաքաղաքի բնակիչները ցանկանում են, որ շարունակվեն կանաչապատման միջոցառումները, ավելանան մշակութային միջոցառումները և լուծվի տրանսպորտի խնդիրը:
Ա. Նավասարդյանը, անդրադառնալով հարցման այն հատվածին, որ վերաբերվում էր լավագույն համայքներին նշեց, որ գլխավորում են Ավան և Կենտրոն վարչական շրջանները, ցածր ցուցանիշներ ունեն Էրեբունին, Շենգավիթը և Նուբարաշենը:
Նավասարդյանը նշեց, որ Երևանի բնակիչները քաղաքային իշխանությունների աշխատանքը գնահատելիս ամենաբարձր բալը տվել է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Անդրադառնալով հարցման այն հատվածին, որը վերաբերվում էր այն հարցին, թե ինչպես են երևանցիները գնահատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը Նավասարդյանը ասաց, որ ստացվել է հետևյալ պատկերը.
«ՀՀԿ՝ 3.9 բալ, ԲՀԿ՝ 3.7 բալ, «Բարև Երևան»՝ 3.2 բալ, ՀՅԴ՝ 2.9 բալ, ՀԱԿ՝ 2.6 բալ, «Առաքելություն» կուսակցություն՝2.6, ՕԵԿ՝2.5 բալ»,-նշել է Ա. Նավասարդյանը:
Ըստ բանախոսի, «Որ քաղաքական կուսակցությանը կտայիք ձեր ձայն» հարցին երևանցիները տվել են հետևյալ պատասխանը.«ՀՀԿ՝ 41%, ԲՀԿ՝ 14.5%, Բարև Երևան՝ 7.9% ձայն»:
Նավասարդյանը անդրադառնալով հնչեցված այն հարցին, թե ում երևանցիները կտեսնեին որպես Երևանի քաղաքապետ, ասաց, որ հարցվածների 57.6% պատասխանել է թե Տարոն Մարգարյանին, Վարդան Օսկանյանին՝ 5.9%-ը, Արմեն Երիցյանին՝3.8%-ը, Արմեն Մարտիրոսյանին՝3.7%-ը: