Լրագրողին ծեծելու փաստի կապակցությամբ քրգործ է հարուցվել
Նոր Նորքի 8-րդ զանգվածում Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակի թեկնածու Աշոտ Պապայանի (Տուրբո) կողմից լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծելու փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է: