Միրոնովը «Լոկոմոտիվին» խորհուրդ է տալիս Սմորոդսկայային փոխարինել Սուրեն Մկրտչյանով
«Կուբանի» նախկին կոմերցիոն տնօրեն Արտյոմ Միրոնովը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ կրասնոդարյան ակումբի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը կարող է փոխարինել Օլգա Սմորոդսկայային «Լոկոմոտիվի» նախագահի պաշտոնում:
«Անկասկած, նա կարող է կատարել այդ աշխատանքը,- կարծում է Միրոնովը:- Այո, «Լոկոմոտիվը» ավելի հարուստ պատմություն ունի, իսկ դա նշանակում է, որ երկրպագուների պահանջները շատ ավելի մեծ են: Սակայն, մեծ հաշվով, աշխատանքի սկզբունքը նույնն է` ստեղծել պրոֆեսիոնալների թիմ, ովքեր բոլոր պայմանները կունենան` իրացնելու իրենց ներուժը: Մկրտչյանը դա հիանալի է կատարում: Եվ վստահ եմ, որ «Լոկոմոտիվում» նրա աշխատանքը կստացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան