Ինդոնեզիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը
Ուկրաինայում Ինդոնեզիայի դեսպանատունը, որը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանում, հերքել է ադրբեջանմական ԶԼՄ-ների կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե իբր պաշտոնական Ջակարտան հրաժարվել է թույլատվություն տրամադրել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատուն բացելու համար:
Այս մասին հազորդում է «Voskanapat.info» պորտալը:
Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ «Voskanapat.info»-ի հարցմանն ի պատասխան դեսպանատնից հաղորդել են, որ այս տարվա սկզբին Երևան է ուղարկվել համապատասխան նոտա, որում զետեղված է եղել Հայաստանի դեսպանություն բացելու վերաբերյալ Ինդոնեզիայի իշխանությունների համաձայնությունը:
Դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ինդոնեզիայի խորհրդարանի ղեկավարը Ջակարտայում Հայաստանի դեսպանատան բացման վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել: Ինդոնեզիայի դեսպանատունը հաղորդել է նաև, որ պաշտոնական Ջակարտան աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության սկզբունքների և նորմերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին