Հայ Ազգային կոնգրեսը դիմել է դատախազություն` Տարոն Մարգարյանի հարցով
Հայ Ազգային կոնգրեսը դիմել է Գլխավոր դատախազություն` խնդրելով պարզել արդյոք իրական են Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանի հայտարարագրած եկամուտները: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա հստակեցրեց, որ իրենք մեղադրում են Տարոն Մարգարյանին «ժողովրդին թալանելու, փողերի լվացման» համար:
Գլխավոր դատախազություն ուղարկված հանցագործության մասին հաղորդման մեջ ՀԱԿ-ը նշում է, որ 2013-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը` 115 մլն. դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո, 50 տոկոս բաժնեմաս «Զեթ ընդ Զեթ» ընկերությունում, բնակարաններ Երևանում - Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց - 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երևանում, Առևտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երևանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք և շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, Հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, Ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, ևս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, Ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաև ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով:
Կոնգրեսը նաև խնդրում է պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացման հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները