Facebook-ը միլիոնավոր օգտատերերի է կորցնում
Facebook աշխարհահռչակ սոցիալական ցանցը միլիոնավոր օգտատերերի է կորցնում՝ այլ սոցանցերի հայտնվելու պատճառով։ Վերջին կես տարվա ընթացքում Facebook-ը կորցրել է ԱՄՆ-ի 9 մլն և Մեծ Բրիտանիայի 2 մլն օգտատերերի: Այս մասին հաղորդում է Russia Today լրատվական գործակալությունը:
Facebook-ի իրենց հաշիվներն (Accounts) ավելի քիչ են սկսել օգտագործել Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ճապոնիայի օգտատերերը։
Աղբյուրի փոխանցմամբ, Facebook-ին ակտիվորեն միանում են Հարավային Ամերիկայի և Հնդկաստանի բնակիչները։ Մեծ արագությամբ հեղինակություն են ձեռք բերում համացանցում հայտնված նոր սոցիալական ցանցերը։
Սոցցանցերից ամենալավ արդյունքներն ունի Instagram ծառայությունը, որը լուսանկարների փոխանակման համար նախատեսված սոցցանց է։
Աղբյուրի փոխանցմամբ, Facebook-ը հիմա կարող է կրկնել MySpace-ի ճակատագիրը, որը մի ժամանակ աշխարհի ամենահայտնի սոցիալական մեկն է եղել:
Պարբերականը հավելում է, որ ամերիկացիները ավելի քիչ են սկսել մտնել Facebook, քանի որ նախընտրությունը տալիս են ավելի շատ սմարթֆոնների հավելվածներին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան