Դիետայի ժամանակ խաղողը վնասկար չէ, այլ հակառակը` օգտակար է
Խաղողի օգտագործումը դիետայի ընթացքում վնասակար չէ, նույնիսկ այն օգտակար է, քանի որ նվազեցնում է սրտանոթային հիանդությունների և շաքարային դիաբետի ռիսկը: Այս կարծիքին են Միչիգանի համալսարանի փորձագետները:
Նրանց խոսքերով` խաղողի օգտակար ազդեցությունը կապված է նրա բնական բաղադրամասի` պոլիֆենոլի հետ:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ երեք ամիս պահելով խաղողի դիետա, օրգանիզմում զգալիորեն նվազում է բորբոքային պրոցեսը, բայց ամենից շատ փոփոխություններ են նկատվում լյարդում և որովայնի ճարպային հյուսվածքներում: Խաղողի օգտագործումը նաև նվազեցնում է լյարդի, երիկամների և որովայնի ճարպը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու