Զեկույց. Մեծ Բրիտանիան մտադիր է Պարսից ծոցում վերականգնել իր նախկին դիրքերը
Մեծ Բրիտանիան մտադիր է Պարսից ծոցում ավելացնել իր ռազմական ներկայությունը՝ նման կերպ տարածաշրջանում վերադարձնելով ունեցած իր նախկին դիրքերը: Բրիտանական կայսրություն արտաքին քաղաքականությանը այդ վերադարձը կապված է «արաբական գարնան» և Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ունեցած վախի հետ:
Ինչպես հայտնում է RT-ն, Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտը հրապարակել է «Վերադարձ Սուեզից արևե՞լք: Պարսից ծոցում ռազմական ռազմական ծավալում» վերնագրով մի զեկույց, որում վերլուծելով Մեծ Բրիտանիայի քաղաքականությունում տեղի ունեցած փոփոխությունները՝ կենտրոնի աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ արտաքին քաղաքականությունում կատարվող փոփոխությունների պատճառը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ ունեցած վախն է:
Նշվում է, որ Պարսից ծոցում բրիտանական զորքերի թվաքանակի ավելացումը չի նշանակում, որ ամբողջությամբ վերադառնում են կայսերական ոճին: Մեծ Բրիտանիան մտադիր է ուժեղացնել տարածաշրջանում իր «ստվերային» ներկայությունը, որի տակ հասկացվում է համաձայնագրերի ստորագրում, զորավարժությունների անցկացում և ռազմաբազաների տեղակայում:
Լոնդոնը իր զորքերը Սուեզի ջրանցքից արևելք գտնվող շրջաններից, այդ թվում Պարսից ծոցից դուրս էր բերել 1971 թվականին, որից հետո տարածաշրջանում առաջացան մի քանի անկախություն միապետություններ:
Պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները վստահեցնում են, որ Մեծ Բրիտանաիյի կառավարությունը մտադիր չէ մոտ ժամանակներս իր զինված ուժերը տեղակայել այս տարածաշրջանում, սակայն ընդգծում է, որ դրանց ընդլայնումը նպատակահարմար կլիներ՝ կապված «արաբական գարնանից» հետո այդ երկրներում չհանդարտվող սոցիալական հուզումների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան