Գյումրիում հորդառատ անձրևներից բազմաթիվ տնակներ հեղեղվում են (Տեսանյութ)
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից ուղարկված հազարավոր վագոն-տնակները Գյումրիում հիմնականում տեղադրվեցին կանաչ տարածքներում: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հաղորդմամբ, իսկ այդ կանաչ տարածքներից շատերն իրենցից ներկայացնում են գերխոնավ ճահճուտներ: Բազմաթիվ տնակներ էլ տեղադրվեցին հեղեղատարների և Գյումրի գետակի հարևանությամբ: Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի գարնանն ու աշնանը, հորդառատ անձրևների ժամանակ մշտապես հեղեղվում են:
Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, և դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Գյումրու պարբերաբար հեղեղումների ենթարկվող տնակային ավաններից մեկն էլ ավտոկայանի հարևանությամբ գտնվողն է: