Հայտնի են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողները
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 26-28-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Այն կազմակերպվել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, օլիմպիադայի հանձնաժողովին` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, անդամակցում էին ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի, ՔԴԿ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի մասնագետներ և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ:
2012-2013 ուսուսումնական տարում օլիմպիադայի դպրոցական, տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարել ու հանրապետական փուլ են ներկայացել ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 106 աշակերտներ:
Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթել են Մայր Տաճարում, այցելել Մայր Աթոռի թանգարաններ:
Արդյունքներն ամփոփվել են ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում: Մրցանակները բաշխվել են համապատասխանաբար 1-ին կարգ` 4 աշակերտ, 2-րդ կարգ` 8 աշակերտ, 3-րդ կարգ` 16 աշակերտներ, իսկ գովասանագրերի են արժանացել` 26 աշակերտներ:
Առաջին կարգի մրցանակի են արժանացել Գոռ Գալստյանը («Ֆոտոն» վարժարան, Շիրակի մարզ), Լուիզա Սարաֆյանը (Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ), Տաթևիկ Սարգսյանը (Մեղրաձորի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ) և Դավիթ Գրիգորյանը (Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա