Րաֆֆի Հովհաննիսյան. «Պատրաստ չէի ապրիլի 9-ից հետո հարյուրավոր ցավակցական հեռագրեր ուղարկել»(տեսանյութ)
«Մենք բոլորս երկընտրանքի առջև ենք: «Նոր Հայաստանը» միայն առաջարկ է, և դա ժողովրդի մի պահանջն է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի՝ արդարացի չէ որոշ քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքագետների այն քննադատությունները, թե ապրիլի 9-ից հետո շարժումը գնաց այլ ճանապարհով՝ իշխանափոխության կամ արմատական քայլերի փոխարեն:
«Ես պատրաստ չէի ապրիլի 9-ից հետո հարյուրավոր ցավակցական հեռագրեր ուղարկել, կամ որևէ մեկի գաղափարախոսությանը, մտքերի ժառանգորդ դառնայի: Մենք գտնվում ենք շատ ինքնատիպ Հայաստանում, մի իրավիճակում, երբ մի օրով ոչինչ չի փոխվում, բայց համոզված եմ, որ փոփոխություն, վերջիվերջո, կլինի»,- ասաց նա, հավելելով, որ եթե Հայաստանում չլինեն փոփոխություններ, ապա արտագաղթը, դեմոգրաֆիկ ծանր վիճակը կշարունակվեն, և դա հետագայում կազդի նաև երկրի պաշտպանունակության վրա:
«Որոշ մարդկանց մոտ ակնկալիք կար, որ մեկ ժամվա ընթացքում կամ մեկ հավաքով՝ ամեն ինչ կփոխվի: Դա իմ սխալն է, որ նման տպավորության առիթ տվեցի: Ես կվերցնեմ պատասխանատվության իմ բաժինը: Բայց եթե պետք է լինի շարունակություն, եթե պետք է դասեր քաղեն, որ եղել է ժողովրդի գիտակցության փոփոխություն՝ ես կլինեմ», - ասաց նա:
Նա նաև նշեց, որ դեմ չէ, որ «Սարդարապատ» շարժումը և Ժիրայր Սեֆելյանը առանձին շարժումով են ցանկանում հասնել իրենց նպատակին, շեշտելով, որ դեմ չի լինի, որ նրանք ևս մասնակցեն «Ժառանգության» և «Նոր Հայաստանի» բոլոր հավաքներին և գործունեությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում