Իրանի և Հայաստանի միջև նոր հուշագիր կստորագրվի
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ՝ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկեն մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին Հուշագիր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին