Վ. Օսկանյան. Լավ է, որ եղել է հիասթափություն
«Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համարը ես եմ: Ես եմ քաղաքապետի հավակնորդը: Մնացածն արդեն երկրորդական է»,- «Մեդիա կենտրոնում կազմակերպված ասուլիս-հարցազրույցի ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ թեև դուք եք ցուցակի առաջին համարը, բայց երկրորդ համարը` Գուրգեն Արսենյանն է հաղթանակի դեպքում դառնալու քաղաքապետ:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ի ներսում կա պառակտում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ կուսակցությունը ամուր է, ներսում մեծ խանդավառություն կա, որ դրական արդյունք են տեսնում: Իսկ նախագահական ընտրություններին չմասնակցելով ու ժողովրդի շրջանում հիասթափություն առաջացնելու մասին դիտարկումներին ի պատասխան, Վ. Օսկանյանը նշեց, որ այդ հիասթափությունն իրենք արդեն վերականգնել են. «Լավ է, որ եղել է նման հիասթափություն: Դա խոսում է այն մասին, որ մեզանից մեծ ակնկալիքներ ունի ժողովուրդը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան