Արծվիկ Մինասյանն առաջարկում է «Նաիրիտ»-ով զբաղվող ԱԺ հանձնաժողով ստեղծել
Հայաստանի տնտեսության երբեմնի «գիգանտ» համարվող «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը մտահոգել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ու նա այսօր ԱԺ հայտարարությունների ժամին առաջարկեց ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով` գործարանի խնդիրները պարզելու համար:
Նա հայտարարեց, որ անհասկանալի է, թե ինչպես է գործարանի մասնավորեցման գործընթացը եղել ու առաջ քաշեց մի քանի այլ մտահոգիչ հարցեր:
«Անհայտ փաստեր կան, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Ակնկալում ենք, որ ԱԺ բոլոր խմբակցությունները կմիանան այս նախաձեռնությանը և կկարողանանք համակարգային լուծումներ առաջարկել՝ ներգրավելով նաև քաղաքացիական հասարակությանը և «Հետքի» հետաքննող լրագրողներին»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության, այնուհետև` նախագահականի դիմաց, արդյունքում գործարանի ղեկավարությունը հայտարարեց, որ կարող են վճարել մեկ ամսվա աշխատավարձ: Այսօր հայտնի դարձավ, որ աշխատողները ստացել են աշխատավարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա