ԻԻՀ գլխավոր դատախազ. Իրանի բանտերում ՀՀ քաղաքացիներ չկան
Ներկայումս Հայաստանի Հանրապետության ՔԿՀ-ներում պատիժ են կրում ԻԻՀ 10-12 քաղաքացիներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հայտնելով, որ 2012թ-ից մինչ օրս հայրենիք են ուղարկվել Իրանի 25 քաղաքացիներ: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետությանն ամեն տարի շուրջ 20 հարցում է ուղարկում՝ իրավախախտների այլ մարդկանց վերաբերյալ:
Աղվան Հովսեփյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը համագործակցում է Իրանի հետ իրավական ոլորտներում ավելի ակտիվ, քան այլ հարևանների հետ:
Իր հերթին ԻԻՀ գլխավոր դատախազ Գոլամհուսեյն Էժեին հայտարարեց, որ Իրանի բանտերում Հայաստանի քաղաքացիներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին