Հայ-իրանական համագործակցությունն այսուհետ կներառի նաև իրավական ոլորտը
Երևանում այսօր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: Ինչպես փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, այդ համաձայանագրով կողմերը բարի կամք են ցուցաբերում իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար:
Ընդգծելով, որ Հայաստանն ու Իրանն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում, զարգանում է ապրանքաշրջանառությունը, ավելանում է զբոսաշրջային հոսքը, նա հատկապեսս կարևորեց հարաբերություններն իրավական ոլորտում: «Ստորագրված փաստաթուղթը ուղղակի համագործակցության հնարավորություն է տալիս, այլ ոչ թե դիվանագիտական խողովակներով, ինչպես դա արվել է նախկինում»,- ասաց Ա. Հովսեփյանը, նշելով, որ հուշագրից հետո բոլոր հարցերը լուծվելու են արագ և արդյունավետ»:
ԻԻՀ գլխավոր դատախազ Գոլամհուսեյն Մոհսենի Էժեին, համաձայնվելով հայաստանցի գործընկերոջ հետ, նշեց, որ երկկողմ համագործակցությունը չէր կարող համարվել լիարժեք` առանց իրավական ոլորտի:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են