Քաղաքական 15:08 30/04/2013

«Կոլցո» օպերացիա. 22 տարի է անցել

1991-ի հենց այս օրերին էր, երբ ադրբեջանական իշխանության և խորհրդային ղեկավարության գորբաչովյան թևի կողմից սկսեց իրականացվել «Օղակ» գործողությունը:

«Օղակ» գործողությունը հայաբնակ 35 գյուղերի խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության գործողություն է։ Իրականացման ժամանակահատվածը՝ 1991 թվականի ապրիլից օգոստոս։ Իրականացման վայրը՝ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջաններ, Ստեփանակերտ, խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի, Գորիսի, Տաուշի շրջաններ։ Հեղինակներն ու իրագործողները՝ Այազ Մութալիբով, Վիկտոր Պոլյանիչկո, Մահոմեդ Ասադով, Ադրբեջանական ԽՍՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ, Ադրբեջանի ազգային ճակատ, Միխայիլ Գորբաչով, Բորիս Գրոմով, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումներ։

Մեջբերում Քերոլայն Քոքսի և Ջոն Էյբների «Էթնիկ զտումները շարունակվում են. Պատերազմ Լեռնային Ղարաբաղում» գրքից. Գործողությունը սկսվեց ապրիլի 30-ի առավոտյան Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի դեմ։ Այս անվանումները խաղաղ բնակիչների նկատմամբ դաժանության աստիճանով կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ Բաքվի և Սումգայիթի հետ մեկտեղ։ Անպաշտպան գյուղացիների դեմ ձեռնարկված գործողությունն առանձնանում էր հատուկ դաժանությամբ և տմարդությամբ։ Գործողության ընթացքում խաղաղ բնակիչների դեմ իրականացվել են բազմաթիվ անմարդկային գործողություններ. տղամարդկանց բռնում և սպանում էին, կանանց բռնաբարում, երեխաները ենթարկվում էին դաժան վերաբերմունքի, քաղաքացիական անձանց առևանգում և գերեվարում էին։ Ադրբեջանական թուրքերը մոտակա գյուղերից ժամանում էին բեռնատարներով, զբաղվում կողոպուտով և դիակապտությամբ, գողանալ-տանելով ամեն ինչ՝ գույքից մինչև անասուն։

Սա Գետաշենն է՝ 20-րդ դարասկզբին Հայաստանից բռնանջատված հայկական ամենախոշոր գյուղերից մեկը։ Գետաշենի բնակչությունը հասնում էր 5.000-ի։ Հենց այս գյուղը դարձավ «Օղակ» գործողության առաջին թիրախը։

Ռուս գրող և հրապարակախոս Ինեսա Բուրկովան վկայում է։ Փախստականների պատմությունները լսելը մարդկային ուժերից վեր է։ Տանջահարված, խելագար աչքերով, նրանք կրկին վերապրում էին հարազատ գյուղում կրած սարսափը։ Հրետանային ռմբակոծություն, փողոցներում դղրդացող զրահատեխնիկա, դեսուդեն նետվող գյուղացիների բազմություն, ճիչեր, լաց, օգնության աղերսանք։ Արկերով ջախջախված հարազատներ, սպանված եղբոր դիակը, որի վրայով տանկ էր անցել։ Թրթուրահոդերին միս է, կացնով մասնատված հարևանը։ Ավերակների վերածված այրվող տներ և դպրոց։ Ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված կողոպտված բարիքով։

Այսպիսին էր բուն «Օղակ» գործողության սկիզբը։ Սակայն էթնիկ զտումները, բռնի տեղահանությունը և հայ բնակչության ցեղասպանությունը սկսվել էին շատ ավելի շուտ։
«Մեմորիալ» ռուսական իրավապաշտպան կենտրոնի զեկույցից։ 1989-1990 թվականների ձմռանը Կուսչի Արմավիր, Ազատ, Կամո գյուղերի բնակիչները չդադարող զինված հարձակումների, շրջանային իշխանության մարմինների և ներքին զորքերի ստորաբաժանումների հրամանատարների ճնշումների պատճառով ստիպված էին լքել իրենց բնակավայրերը։

Karabakhrecords.info-ից նաև տեղեկանում ենք, որ 1990 թվականի հուլիսի 26-ին հրապարակվեց ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման արգելքի և զենքի ապօրինի պահման դեպքում դրա բռնագրավման մասին» հրամանագիրը, որն օրինականացնում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ բնակավայերի հայ բնակչության դեմ պետական ապաբեկչության արդեն իսկ իրականացվող գործողությունը։

Վիկտոր Կրիվոպուսկով, 1990-1991 թվականներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ։ «Ըմբոստ Ղարաբաղ» գրքից։ Ինչպես ցույց տվեց մեր խմբի գաղտնի արշավը, Ադրբեջանում գործում էր մի քանի տասնյակ ապօրինի, ինքնաձիգներով զինված ոստինկանության հատուկ նշանակության խմբավորումներ։ Ցերեկները դրանք քնում էին հատուկ կայաններում ադրբեջանական բնակավայրերի տարածքում, իսկ գիշերները հարձակվում հայկական գյուղերի, անասնաբուծական ֆերմա վրա, սանձարձակվում ճանապարհներին, սպանում, կողոպտում։ Եղել են դեպքեր, երբ սպանում և կողոպտում էին նաև ադրբեջանցի բնակիչներին։

Ինպես հաղորդում էր «Էխո Մոսկվի» ռադիոն 1991 թվականի մայիսին, գործողության նախագծի համաձայն՝ ադրբեջանբնակ վայրերը ստուգման ենթակա չէին։

1991 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի սահմանամերձ բնակավայեր այցելած՝ Սախարովի անվան միջազգային առաջին վեհաժողովի պատվիրակության զեկույցից։ Խոջալուի օդանավակայանում հայազգի ուղևորներին պարբերաբար ծաղրում են, ենթարկում ծեծի և նվաստացման։ Երիտասարդ կանանց և աղջիկներին ստիպում են մերկանալ ադրբեջանական ՕՄՕՆ-ի աշխատակիցների ներկայությամբ, խլում են փողը, թանկարժեք իրերը։

Ընդունված է համարել, որ «Օղակ» գործողությունը պատիժ եղավ հայերին ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեին մասնակցությունից հրաժարվելու դիմաց։ «Օղակ» գործողության պլանի մշակումը տեղի էր ունենում միութենական հանրապետությունների կենտրոնախույս միտումների ուժգնացման ֆոնի վրա։ 1991 թվականի մարտի 17-ին նշանակված էր ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեն։ Դրանում չեն մասնակցել բալթյան հանրապետությունները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը։

Վիկտոր Կրիվոպուսկովի «Ըմբոստ Ղարաբաղ» գրքից։ Դեռևս 1990 թվականի նոյեմբերին մեր օպերատիվ-քննչական խմբի տրամադրության տակ հայտնվեցին Ադրբեջանի ղեկավարության գաղտնի նյութեր Խանլարի և նախկին Շահումյանի շրջանի գյուղերից հայազգի բնակչության տեղահանման նախագծով։ 1991 թվականի փետրվարի սկզբին կայացած՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նիստում հանրապետությունից հայ բնակչության տեղահանման նախագիծը փաստորեն հավանության արժանացավ։

Ֆիլմի մշակման ընթացքում հաջողվեց գտնել այդ նույն փաստաթղթերի լուսանկարչական պատճենները, որոնց մասին գրում է Վիկտոր Կրիվոպուսկովը։ Դրանց տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս դիտարկել մանրամասները, սակայն հաստատում է ինքնին «Օղակ» գործողության պլանի գոյության փաստն արդեն իսկ 1990 թվականի աշնանը՝ ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեից շատ առաջ։ Այդ պլանը ոչ միայն հավանության է արժանացել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նիստում 1991 թվականի սկզբին, այլև այնուհետև համաձայնեցվել է ԽՍՀՄ անվտանգության խորհրդի հետ։

Այսպիսով, քննադատության չի դիմանում այն հաստատուն կարծիքը, թե Արցախի հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանման գործողությունը Կենտրոնի և անձամբ Գորբաչովի վրեժն էր ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեին մասնակցելու Հայաստանի մերժման դիմաց։ Մարտի 17-ի հանրաքվեն Գորբաչովի կողմից օգտագործված լոկ հարմար առիթ դարձավ՝ Ադրբեջանի հրեշավոր մտադրությունների սատարումն արդարացնելու համար։

1991 թվականի մայիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը գրում է։ Մոսկվան բռնել է Ադրբեջանի կողմը, որի նախագահը հաստատեց, որ իր հանրապետությունը կստորագրի խորհրդային նոր պայմանագիրը։
1991 թվականի մարտի 25-ից ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը՝ ՕՄՕՆ-ը, սկսել էր Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի պարբերական գնգակործությունը։ Զոհերի թվում էր նաև 12-ամյա Արամայիս Սահակյանը՝ գնդակահարված դիպուկահարի կողմից դպրոցից տուն ճանապարհին։

«Մեմորիալ» ռուսական իրավապաշտպան կենտրոնի զեկույցից։ «Մեմորիալի» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը ծանրակշիռ հիմքեր են տալիս ենթադրելու, որ ԼՂԻՄ հայաբնակ մի շարք գյուղերի և հարակից շրջանների բնակիչների տեղահանման որոշումներն ընդունվել են Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության խորհրդի, Ադրբեջանական Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության (1991 թվականի ապրիլի 10-11-ի) նիստերում և Ադրբեջանական Հանրապետության նախագահ Մութալիբովի մոտ հանրապետության պետանվտանգության կոմիտեի, ներքին գործերի նախարարության, դատախազության ղեկավարության հետ (1991 թվականի ապրիլի 16-ի) խորհրդակցության ընթացքում։
1991 թվականի մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որում կոչ էր անում նախագահ Գորբաչովին «վերջ դնել Ղարաբաղի և հարակից հայաբնակ շրջանների բնակչության անվտանգության նկատմամբ ոտնձգություններին, որին, ըստ ամենայնի, փորձում են ենթարկել զանգվածային գաղթի»։
ԼՂԻՄ արտակարգ դրության Զինվորական պարետատան քաղբաժնի պետ գնդապետ Պոլոզովի 1991 թվականի ապրիլի 28-ի զեկուցագրից։ Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության խորհրդի որոշումից հետո, որն ուղղություն էր վերցրել հայերի տեղահանման վրա, կտրուկ սրվեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի գործունեությունը։ Ընթանում են մարտական բաց հարձակումներ հայկական բնակավայրերի վրա։ Կազմկոմիտեի անդամների խոսքերով՝ ակտիվ գործողությունների նրանց դրդում են Ադրբեջանի ազգային ճակատի առաջնորդները։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանն այն օրերին հաղորդում էր։ ԽՍՀՄ անվտանգության խորհրդի հետ համաձայնությամբ՝ գործողությանը մասնակցելու է Ադրբեջանի ՕՄՕՆ-ը 1.000 մարդ քանակով։ Զորքի ստորաբաժանումները և ՕՄՕՆ-ը ենթարկվում են Ադրբեջանի ՆԳՆ-ին։ Գործողությունը գլխավորում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարը։ ԼՂԻՄ է ժամանել բարձրաստիճան սպայերի եռյակ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունից, ներքին գործերի նախարարությունից և պետանվտանգության կոմիտեից։ Նման եռյակներ կազմվում և գործում են բոլոր շրջաններում։ Այդ պաշտոնատար անձինք հանդես են գալիս կեղծանուններով, պաշտոններն ու զինվորական կոչումները պայմանական են։
«Պաշտոնատար անձանց կոչանունների աղյուսակ» վարնագրով այս փաստաթուղթը ևս մեկ վկայություն է, որ խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանման նախագիծը մշակվել է որպես իսկական ռազմական գործողություն, որում ներգրավվել է զգալի ռազմական ուժ, հզոր ռազմական տեխնիկա և օդանավատորմ։

«Ըմբոստ Ղարաբաղ» գրքում Վիկտոր Կրիվոպուսկովը բերում է «Օղակ» գործողության անմիջական նախապատրաստման ժամանակագրությունը։

Ապրիլի 9-ին 1410-ին Ստեփանակերտ են ժամանում ԽՍՀՄ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ նախարարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովի գլխավորությամբ։ 1420-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ խորհրդակցություն, որից հետո Գրոմովն ու Պոլյանիչկոն առանձնանում են։

Տեղեկանք։ Վիկտոր Պոլյանիչկո։ Ավղանստանում այսպես կոչված ազգային հաշտեցման տապալված քաղաքականության մշակողներից և իրականացնողներից մեկը։ 1990-1992 թվականներին՝ Ադրբեջանի ԽՍՀ կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար։ 1991 թվականի փետրվարի սկզբին հայտարարել է. «Ղարաբաղի հողը մեր հողն է, և մենք պետք է զբաղեցնենք այն մեր երեխաների համար»։ 1991 թվականի օգոստոսին նեցուկ եղավ Արտակարգ դրության պետական կոմիտեին։ Բաքվի ռադիոյով ելույթից. «Ես պատրաստ եմ Խորհրդային Միության արտակարգ դրության պետկոմին ներկայացնել իմ ղարաբաղյան փորձը»։
Ինեսա Բուրկովայի խոսքերով՝ գործողությունը փաստորեն ղեկավարում էր Բորիս Գրոմովը, ով ժամանակին փորձարկել էր այդ սխեման Ավղանստանում և նույնությամբ, բաձարձա՛կ ճշգրտությամբ իրականացրեց այն Ղարաբաղում։
1735։ Գրոմովը չեղյալ է հայտարարում Արցախի հայ հասարակայնության ղեկավարության և ներկայացուցիչների հետ նախատեսված բոլոր հանդիպումները և շտապ մեկնում է Բաքու։

Ապրիլի 10։ Առավոտյան 830։ Գրոմովը հանդիպում է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ առանձին։
Տեղեկանք։ Այազ Մութալիբով։ 1990 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ 1990-1992 թվականներին՝ Ադրբեջանի առաջին նախագահ։ Բաքվի հակահայկական քաղաքականության գլխավոր գաղափարաբաններից և Արցախից հայերի տեղահանման նախագծի մշակողներից մեկը։

Ապրիլի 10, 1100։ Գրոմովը շտապ մեկնում է Մոսկվա։ Ապրիլի 10, 1600-1900։ Ադրբեջանի պաշտպանության խորհրդի նիստ։ Հիմնական զեկուցող՝ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Ասադով։

Մանրամասները` այստեղ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}