Բոստոնի ենթադրյալ ահաբեկիչ Թամերլան Ցարնաևի հորեղբայրը հայ համայնքից ներողություն է խնդրել
Բոստոնի ենթադրյալ ահաբեկիչ Թամերլան Ցարնաևի հորեղբայրը Ռուսլան Ցարնին, հայ համայնքից ներողություն է խնդրել՝ հայերի հասցեին իր հայտարարության համար: Ցարնաևն անձամբ դիմել է Armenian Mirror-Spectator հրատարակությանը, որպեսզի ներողություն խնդրի իր խոսքերի համար:
Նա հայ համանքից ներողություն է խնդրել Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ քննարկումների ընթացքում արված իր վերջին հայտարարությունների համար, որի ժամանակ նա հիշատակել է հայերին, մասնավորապես, Միշա անունով մի հայի, ով վերջերս իսլամ է ընդունել:
«Հայաստանը հզոր մշակույթ ունի, այդ պատճառով ցանկանում եմ ընդգծել, որ Միշայի ազգային պատկանելությունը նրա հետ ոչ մի ընդհանրություն չունի: Ես կցանկանայի չասել այն, ինչ ասել եմ: Կցանկանայի երբևէ չասել նման խոսքեր, նաև կցանկանայի ներողություն խնդրել, որ հայ համայնքին կապել է այդ հրեշավոր հանցագործության հետ»,- նշել է Ցարնին:
Նշենք, որ ավելի վաղ, Ցարնին հայտարարել է, թե ոմն Միշան, իբր, նպաստել է Թամերլան Ցարնաևի արմատականացմանը: Նա նաև շեշտում էր, որ Միշան հայ է:
Նախորդող՝
The New York Review of Books. Միշան ճանաչում է Թամերլան Ցարնաևին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում