Այս տարվա ապրիլին սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում
2013թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.4% գնանկումով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:
2013թ. ապրիլին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 100.9%, ծառայությունների սակագներինը՝ 101.3%:
2013թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7%, ինչը 0.2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.5%):
2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`104.3%, ոչ պարենային ապրանքներինը` 105.2%, ծառայությունների սակագներինը` 102.4%, իսկ հունվար-ապրիլին 2012թ. հունվար-ապրիլի համեմատ` համապատասխանաբար 103.2%, 103.1, 105.5 և 102.3%:
Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2013թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), 4-ում գրանցվել է 0.1-0.2% գնաճ, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա