Թեհրանի հայոց թեմը դատապարտել է Սիրիայում երկու քրիստոնյա հոգևորականների առևանգման փաստը
Իրանահայերը դատապարտում են Սիրիայի Հալեպ քաղաքում երկու քրիստոնյա հոգևորականների առևանգման փաստը:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Թեհրանի հայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք դատապարտում ենք հոգևորականների հանդեպ կատարվող նման գործողությունները, լինեն նրանք քրիստոնյա, թե մուսուլման: Հակամարտող կողմերին կոչ ենք անում զենքերը վայր դնել և առկա խնդիրները լուծել բանակցությունների ճանապարհով: Միևնույն ժամանակ, պահանջում ենք, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն առևանգված հոգևորականները: Չմոռանանք, որ Սիրիան միշտ եղել է բանակցությունների և կայունության երկիր»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով: