Ապագա կառավարության նախնական կազմը կարող է հաստատվել այսօր
Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում է երևանյան ռեստորաններից մեկում նշելու մայիսի 1-ը: Հավաքին ներկա է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը: Ըստ որոշ տեղեկությունների, այդ հավաքի ժամանակ հստակեցվելու է ապագա կառավարության նախնական կազմը: Այդ կազմը որևէ փոփոխության, թերևս, չի ենթարկվի, եթե այս կիրակի օրը տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չգրանցվեն:
Նույն աղբյուրները հայտնում են, որ այսօր կուսակցական շրջանակում «հրապարակվելիք» ապագա կառավարության կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի միայն, եթե Հանրապետականը Բարգավաճի հետ կոալիցիա ձևավորի: Այդ պարագայում խոսքը կարող է գնալ 3-5 նախարարացուների փոփոխության մասին։