Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը խեղաթյուրել է Իրանի նախագահի թեկնածուի խոսքերը
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ խեղաթյուրում են իրանցի պաշտոնյաների խոսքերը:
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, աղավաղելով Իրանի նախագահի թեկնածու, նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի խոսքերը, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած կեղծ պնդումները վերագրելով Մոթթաքիին, մասնավորապես նշել է. «Մենք դատապարտում ենք Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոս օկուպացիայի փաստը: Իրանը ևս միացել է ՄԱԿ-ի ընդունած բանաձևերին, որոնք դատապարտում են Հայաստանի զավթողական քաղաքականությունն ընդդեմ Ադրբեջանի»:
Այն ինչ, «ԱՊԱ»-ի կողմից հիշատակված պարսկալեզու աղբյուրում նշվում է, որ Մարաղեում տեղի ունեցած հավաքներից մեկի ժամանակ Իրանի նախկին արտգործնախարարը, անդրադառնալով Հայաստանի հանդեպ Իրանի ունեցած բարեկամական դիրքորոշմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցին, մասնավորապես պատասխանել էր. «Մենք դեմ են ցանկացած ագրեսիայի, Ադրբեջանի ժողովուրդը ինքը ևս պետք է այդ խնդիրը լուծի: Պատերազմի ժամանակ Իրանը Արդաբիլ նահանգում ճամաբարներ էր հիմնել»:
Այսպիսով նկատում ենք, որ Մանուչեհր Մոթթաքին իր խոսքում չի հիշատակել Հայաստանի անունը:
Նկատենք, որ Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը:
Նշենք, որ վերջերս էլ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունն էլ խեղաթյուրել էր Իրանի նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակութային և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Բաղեր Խորամշադի խոսքերը:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի նախագահի խորհրդականի խոսքերը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ադրբեջանին խորհուրդ է տալիս պատմությունը լավ ուսումնասիրել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին