Իրանի անվտանգության ուժերի կողմից Թավրիզում Ադրբեջանի ԳԱԱ գիտաշխատող է ձերբակալվել
Իրանի անվտանգության ուժերի կողմից Թավրիզում Ադրբեջանի ԳԱԱ գիտաշխատող է ձերբակալվել:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի անվտանգության ուժերը նախօրեին Թավրիզում 6 անձ են ձերբակալել, որոնցից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի են:
Ձերբակալվածների թվում Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալեդե Խալեդն ու նրա օգնականն են:
Ձերբակալության դրդապատճառների մասին չի հաղորդվում: