Իրանի գլխավոր դատախազը հանդիպել է Երևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իրանցի բանտարկյալներին
Իրանի գլխավոր դատախազը հանդիպել է Երևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իրանցի բանտարկյալներին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ ԻԻՀ գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին Երևան կատարած այցի շրջանակներում այցելելով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել է այնտեղ գտնվող 11 իրանցի բանտարկյալներին:
«ՄԵՀՐ»-ի հաղորդմամբ՝ հայկական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ առաջիկայում իրանցի յոթ բանտարկյալներ իրենց հետագա պատիժը կրելու նպատակով կտեղափոխվեն Իրան:
Նկատենք, որ հայկական կողմի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում նախորդ տարի 23 իրանցի բանտարկյալ ևս տեղափոխվել էին Իրան:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյան. Հայաստանը կարևորում է Իրանի հետ համագործակցությունը նաև դատաիրավական ոլորտում
Հայ-իրանական համագործակցությունն այսուհետ կներառի նաև իրավական ոլորտը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են