Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների վրա
Թուրքիայի ոստիկանությունը այսօր Ստամբուլում արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել ցուցարաներին ցրելու համար, ովքեր հավաքվել էին Մայիսի 1-ը տոնելու: Լարվածությունները ուժեղացել էր Բեշիկթաշ շրջանում, որտեղ հավաքվել էին Թուրքիայի կոմունիստական կուսակցության, Աշխատավորների կուսակցության և Հալկևլերի հասարակա-քաղաքական շարժման ակտիվիստները:
Ինչպես հայտնում է «Իտար-տասս»-ը, ցուցարարները ցանկացել էին անցնել կենտրոնական Թաքսիմ հրապարակ, սակայն իշխանությունները պաշտոնապես արգելել էին ցանկացած զանգվածային միջոցառումներ՝ կապված այս շրջանում խոշոր տրանսպորտային հանգույցի շինարարության հետ՝ առաջարկելով ցույցն անցկացնել քաղաքի այլ հրապարակում: Վճռական տրամադրված ցուցարարները սկսել են քարեր և այրող հեղուկներով լի շշեր նետել իրավապահ մարմինների ուղղությամբ:
Ոստիկանությունը հարկադրված ջրաշիթեր և արցունքաբեր գազ է կիրառել:
Որոշ լրագրողներ ոստիկանության ուղղությամբ նետված քարերից վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից ոմանք ստիպված էին հակագազ կրել: Վիրավորներ կան նաև ցուցարարների շրջանում:
Թաքսիմ հրապարակը տեղի արհմիությունների համար իրավունքի և ազատության գլխավոր խորհրդանիշն է: 1978 թվականից մինչև 2010 թվականը այստեղ արգելված էին ցույցեր անցկացնել, սակայն երեք տարի առաջ իշխանություններն ընդառաջ գնացին աշխատավորներին և թույլատրեցին մայիսի մեկը նշել Թաքսիմում: Արգելքը կապված էր 1977 թվականի դեպքերի հետ, որը Թուրքիայում անվանում են «արյունալի մայիսի մեկ»:
Այդ ժամանակ Թաքսիմում հավաքվել էր մոտ 500.000 աշխատավոր: Թուրքիայում ամենախոշոր արհմիության՝ Հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնության ղեկավար Քեմալ Թյուրքերի ելույթի ժամանակ անհայտ անձինք կրակ էին բացել ամբոխի ուղղությամբ: Արդյունքում զոհվել էր 36 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին