Ս. Բագրատյան. Սոցիոլոգիական հարցումների արդյունքներն արժանահավատ չեն
«Քարոզարշավն ամբողջությամբ տեղավորվել է օրենքի շրջանակներում: Որևէ խախտում ու միջադեպ չի նկատվել: Կուսակցությունը խնդիր ուներ ԱԺ ընտրություններում հանրապետության բնակչության մեկ երրորդի վստահության քվեն հասցնել մայրաքաղաքի բնակչությանը»,- այսօր, անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:
Այնուհետև, անդրադառնալով 2012 թվականի սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների շրջանում իր շուրջ բարձրացած աղմուկին, Ս. Բագրատյանը նշեց. «Երբևէ չի եղել, որ ես պետական կառավարման համակարգում աշխատելիս որևէ նման մոտեցում ունենամ: Եթե այդ ժանրի սիրահար մարդիկ կարծում են, որ այս ընտրությունները լավ առիթ է, որպեսզի սևացնեն մարդու բարի համբավը, կարծում եմ, դա հայ հանրությանը հարիր չէ»:
Նա նշեց, որ եղել է լարվածություն, եղել են նաև «որոշակի` ընտրական օրենսգրքում չտեղավորված երևույթներ», որը կարճվել է, որովհետև քրեական գործ հարուցելու համար համապատասխան փաստացի ապացույց չի եղել:
Ս. Բագրատյանի կարծիքով` Հայաստանում սոցիոլոգիական դպրոցը զարգացած չէ, ուստի ասոցիոլոգիական հարցումների և ուսումնասիրությունների արդյունքներն արժանահավատ չեն: