Սարգիս Շահինյանը փորձաշրջան է անցնում «Բրագայում»
«Միկայի» 17-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը, մասնակցելով «Ուլիսի» հետ հանդիպմանը, հաջորդ օրն ուղևորվեց Պորտուգալիա` փորձաշրջան անցնելու:
Ինչպես տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը, պատանի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական առաջատար ակումբներից մեկը` «Բրագան», որն անցյալ տարի դարձել է Պորտուգալիայի առաջնության 3-րդ մրցանակակիր, այս տարի նվաճել է Լիգայի գավաթը, իսկ 2011-ին դուրս էր եկել Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ, որում 0:1 հաշվով զիջել էր «Պորտուին»:
Պատանի ֆուտբոլիստն արդեն մասնակցել է մի քանի մարզումների և լավ տպավորություն է թողել:
Սարգիս Շահինյանը, ով նաև Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների թեկնածու է, անցյալ տարի ընդգրկվելով «Միկայի» գլխավոր թիմում` ամրապնդվել է հիմնական կազմում և դարձել նրա առանցքային խաղացողներից մեկը: «Միկան», որն անցյալ տարվանից փոխել է քաղաքականությունը և շեշտը դրել է սեփական կադրերի վրա, իր աշխատանքի պտուղներն է քաղում: «Միկայի» երիտասարդ ֆուտբոլիստներից մի քանիսը ևս հայտնվել են արտասահմանյան թիմերի ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում