Այսօր տոն է. Աշխարհի շատ երկրներում նշվում է Աշխատանքի օրը
Այսօր աշխարհի ավելի քան 140 երկրում նշվում է Աշխատանքի օրը: 1886 թվականին, Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշել է միավորել միջազգային պրոլետարիատը և պայքարել իրավունքների համար, իսկ դա սկսել առաջին աշխատանքային օրը կրճատելուց: Այդպիսով, Կոնգրեսը որոշել է նաև, որ կլինի մեկ միասնական օր, երբ աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը իշխանություններին կներկայացնի իր պահանջները:
Փարիզյան կոնգրեսից հետո մայիսի 1-ն առաջին անգամ նշվեց 1890 թվականին մի քանի երկրներում: 20-րդ դարի սկզբին շարժումը տեղափոխվել է Ռուսաստան: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր երկրներում տոնը նշում էին մեծ շուքով, հանդիսություններով:
Հայաստանը Աշխատանքի օրը նշում է սկսած 2005 թվականից:
Այս օրը, որը նշվում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպական մի շարք երկրներում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Ասիայում, մի քանի անվանում ունի` Աշխատավորների համերաշխության միջազգային օր, Աշնան և աշխատանքի օր, Աշխատանքի օր և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները