ՔԱԳՎ. Օտարերկրյա ավիափոխադրողներին տրվել է թույլտվություն նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության կողմից կատարվել է հայաստանյան ավիափոխադրումների շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն: ՔԱԳՎ-ից հայտնում են, որն նուսումնասիրության արդյունքում պարզվել, որ ավիաընկերությունների կողմից ամենցածր էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքները չեն ենթարկվել որևէ փոփոխության, սակայն տոմսերի պահանջարկից ելնելով այդ կարգի ավիոտոմսերը շատ արագ սպառվում են, ինչը կարծիք է ստեղծում ավիատոմսերի սակագնի թանկացման վերաբերյալ: ՔԱԳՎ օդային փոխադրումների վարչության պետ Հրանտ Միրզոյանի ներկայացմամբ, <Հաշվի առնելով այս հանգամանքը ու նաև ավիատոմսերի սակագների հնարավոր բարձրացումը կանխարգելելու նպատակով՝ 2013 թվականի <<Ամառ>> նավիգացիոն ժամանակաշրջանի համար տրամադրել հավելյալ չվերթներ <<Պոլյոտ>>, <<Աէրոֆլոտ>>, <<Ռոսսիա>>, <<Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ>>, <<Ուրալյան ավիաուղիներ>>, <<Սիբիր>> ավիաընկերություններին:
Մասնավորապես, <<Աէրոֆլոտ>>, <<Սիբիր>>, <<Ռոսսիա>>, <<Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ>> <<Ուրալյան ավիաուղիներ>> ավիաընկերությունենրին Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Նովոսիբիրսկ-Երևան, Երևան-Կիև-Երևան, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան ուղղություններով տրվել է հավելյալ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն:
Ավիափոխադրումների աշխարհագրությունն առավել ընդլայնելու նպատակով էլ օտարերկրյա ավիափոխադրողներին տրվել է թույլտվություն նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար. դրանք են՝ Երևան-Ուֆա-Երևան, Երևան-Կալինինգրադ-Երևան, Երևան-Բելգորոդ-Երևան>>:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա