Դումանյանը առաջին անգամ ԱԺ-ում իմացավ, որ սերմնահեղուկ է ներկրվել Հայաստան
Այսօր Ազգային ժողովում ժողովրդագրական վիճակին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե կա՞ Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն: «Մաքսային ծառայությունը տրամադրել է տվյալներ, որի համաձայն Հայաստան է ներմուծվել մեծաքանակ սերմնահեղուկ», -հարցն ավարտեց Արծվիկ Մինասյանը:
Արձագանքելով պատգամավորին, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ Հայաստան որևէ երկրից սերմնահեղուկ չի ներկրվում: «Մեր Հանրապետությունում նման բան չի կատարվում, առաջին անգամ եմ լսում այդ մասին», -հավելեց նախարարի պաշտոնակատարը:
«Ես անպայման կուղարկեմ Ձեզ գրություն, որը մեզ է ուղարկվել մաքսային ծառայությունը, որտեղ նշվում է, որ մեծ քանակի սերմնահեղուկ է ներմուծվել Հայաստան Իսրայելից: Ես Ձեզ հորդորում եմ, որ ուսումնասիրեք և մեզ էլ տեղեկացրեք` իրականացվո՞ւմ է նման ծրագիր Հայաստանում, որքա՞ն քաղաքացի է օգտվել այդպիսի ծրագրից և արդյո՞ք անվտանգ է դա», իր պատասխան արձագանքի ժամանակ հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու