Տարոն Մարգարյանի մասին ՀԱԿ հաղորդումը կքննի ՀՔԾ-ն
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Տարոն Մարգարյանի մասին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել էր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։
Նախորդող հրապարակում. Հայ Ազգային կոնգրեսը դիմել է դատախազություն` Տարոն Մարգարյանի հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները