Հետազոտություն. 2060թ-ին Հայաստանի բնակչությունը կնվազի 80 հազարով
Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների արմատավորումը շարունակում է մտահոգիչ մնալ` 1996թ-ից հետո 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա, մինչդեռ նորման 104-100 հարաբերակցությունն է: Ավելին` ընտանիքում երրորդ երեխա ծնվելու դեպքում այդ հարաբերակցությունն ընդհանրապես սարսափելի ցուցանիշ է ի հայտ բերում ` 160 տղա 100 աղջկա դիմաց: Այս մասին հայտարարվեց «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը: Ուսումնասիրությունն անցկացվել է 2012-2013 թթ-ին, այն իրականացրել է Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու արատավոր երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060թ-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80 հազար մարդով :
«Սա այն խնդիրը չէ, որ մի օրում կարելի է լուծել, որովհետև նորածինների սեռերի անհամամասնությունը խարսխված են տղա երեխայի գերապատվության վրա, դրանք էլ, իրենց հերթին, խարսխված են ավանդույթների վրա: Այսինքն կառավարությունը չի կարող ինչ-որ հրամանագրով լուծել խնդիրը, այլ արժեքային համակարգի, վարքագծային մոդելների փոփոխությունն է կարող բերել իրավիճակի շտկմանը: ՀՀ-ի քաղաքացիական հասարակության խնդիրը պետք է ճիշտ արձագանքի այս խնդրին և ըմբռնի, որ հայ շատ կանայք երրորդ երեխայի դեպքում հիմնականում ունենում են տղա երեխա, ինչը նշանակում է, որ դա նախապես պլանավորած է»,- շնորհանդեսի ժամանակ հայտարարեց դոկտոր Գիլմոտոն:
Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ, ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն դոկտոր Զահիդուլ Հյուքն էլ համաձայնեց, որ մտահոգիչ խնդիրը մի դեղատոմսով լուծում չի ունենա, այլ պետք է հասարակության միջոցով խնդիրը լուծել` ճիշտ արժեքներ դաստիարակելով.
«Մենք չպետք է փորձենք սահմանափակել սեռով պայմանավորված աբորտները, որովհետև գործ ունեն կնոջ իրավունքների հետ: Այլ լուծում է պետք գտնել, որովհետև մենք կարող ենք սահմանափակումների միջոցով վնասել կնոջը, որովհետև եթե կինը ցանկանում է աբորտ անել, ապա նա այլ, այլընտրանքային միջոցներով կարող է դա անել»,- նշեց դոկտոր Զահիդուլ Հյուքը:
Դոկտոր Գիլմոտոն էլ նշեց, որ պետք է չէ այս իրավիճակը վերագրել բացառապես ասիական երկրներին ու այն քիչ է կապվում երկրի զարգացվածության հետ: Իրավիճակը տիպիկ է այն երկրների համար, որտեղ ժառանգությունն ու ազգանունը փոխանցվում է հայրական կողմով.
«Ավելի շատ խոսքը ընտանեկան համակարգերի անհավասարակշռված լինելու մասին է, քան աշխարհագրական դիրքի ու երկրի զարգացած-չզարգացած լինելու հետ»,- շեշտեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում