Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ հինգ տարում պլանային ստուգումների քանակն ութ անգամ կրճատվել է։ «Սա կարևորագույն ցուցանիշ է տեսչական բարեփոխման տեսակետից, նշել է վարչապետը։ - Չնայած ստուգումների քանակը կտրուկ նվազել է՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետև ցույց է տալիս, որ բարձրացել է նաև արդյունավետությունը։ Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում և ոլորտներում, և տեսնում ենք, որ ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է»:
Ըստ վարչապետի՝ դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրեն, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են և որտեղ կարող են ակնկալել մեծածավալ վերականգնումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին