ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է մամուլի ազատության խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում
Մամուլի ազատության միջազգային օրվան՝ մայիսի 3-ին ընդառաջ, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծում է ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից մամուլի ազատության ոլորտում ստանձնած պարտավորությունները կատարելու և խոսքի ազատությունն հարգելու կարևորությունը:
ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության համաձայն,Կոժարան նշում է, թե նույնիսկ ԵԱՀԿ տարածքում անհանգստության պատճառներ կան լրագրողների իրավունքների խախտման, այդ թվում նրանց անվտանգության վերաբերյալ:
«Լրագրողների դեմ հարձակման շատ դեպքեր մնում են չբացահայտված, իսկ պատվիրատուներն ու իրագործողներն՝ անպատիժ: Այս երևույթն անընդունելի: Բոլոր լրագրողներն ու մամուլի ոլորտի աշխատակիցները պետք է իրականացնեն իրենց մասնագիտական պարտականություններն առանց վախի և անվտանգ պայմաններում: Նրանց նկատմամբ հանցագործությունները չպետք է անպատիժ մնան», - ասված է Կոժարայի հայտարարությունում:
Գործող նախագահի խոսքերով, մամուլի ազատության հարցը շարունակելու է մնալ ԵԱՀկ ուկրաինական նախագահության առաջնահերթությունների թվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան