Հունիսի 11-ին Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի նոր ընտրություններ կանցկացվեն
ՀՀ կառավարության որոշմամբ` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Այսպիսով, որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը` հունիսի 11-ին, կնշանակվի և Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Նշենք, որ Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Նշենք, որ ապրիլի 2-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր Հրաչ Մուրադյանի դին: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշերով:
Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետին մահացած են գտել
Պռոշյանի գյուղապետը սպանվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում