Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա: