Ստամբուլում լույս կտեսնի հայկական նոր պարբերական
Թուրքական «Թարաֆ» թերթի տեղեկացմամբ` Ստամբուլ քաղաքում նախատեսվում է լույս ընծայել հայկական «Լույս» պարբերականը երկշաբաթյա հաճակախանությամբ: Գլխավոր խմբագիր Շահնուր Քազանջըն «Թարաֆ» թերթի թղթակցին հայտնել է, որ պարբերականը կոչված է ներկայացնելու այդ երկրի հայկական, հունական, հրեական և ասորական համայնքների կյանքի տարբեր, հիմնականում վառ և ուրախ կողմերը:
«Մենք` հայերս, երկար ժամանակ է, ինչ ասորիների, հույների հետ ապրում ենք կողք կողքի: Մեր մեջ լինում են ծնունդներ, նշանադրություններ, կնունքներ: Սա հենց կյանքի երջանիկ կողմն է: Եթե կա այն, ինչո°ւ ցույց չտանք»,- նշել է գլխավոր խմբագիրը:
«Լույս»-ը բաղկացած կլինի 28 էջից, որոնցից միայն մեկն է լինելու հայալեզու: 800 մարդ արդեն բաժանորդագրվել է: Խմբագիրն ընդգծել է, որ պարբերականի «Լույս» անունը խորհրդանշում է դրական ուղղվածություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա