Ուկրաինան չի բողոքարկի Տիմոշենկոյի գործով Եվրոպական դատարանի վճիռը
Ուկրաինայի արդարադատության նախարար Ալեքսանդր Լավրինովիչը քիչ հավանական է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Տիմոշենկոյի գործով վճիռը բողոքարկելու կառավարության որոշումը: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, այս մասին նախարարն հայտարարել է գործակալության ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում:
«Միակ դրույթը, որով Ուկրաինան խախտող է ճանաչվել ՝ դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածնէ՝ այն էլ արդեն ուղղվել է Ուկրաինայի նոր քրեական օրենսգրքի ընդունման արդյունքում», - ասել է նախարարը:
Հիշեցնենք, ապրիլի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «անօրինական» և «քաղաքական դրդապատճառներով հիմնավորված» էր ճանաչել 2011 թ-ի օգոստոսին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գազային պայմանագրերի գործով ձերբակալությունը:
Եվրոպական դատարանի վճռի համաձայն, Տիմոշենկոյի գործում ոտնահարվել է «ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը», միաժամանակակ դատարանը հրաժարվել էր հայցորդին տուժած ճանաչել «բռնությունների ենթարկման» դրույթով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան