Lրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ). 2013-ի սկզբից աշխարհում սպանվել է 17 լրագրող
Lրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հրապարակել է «Անվտանգության ինդեքսը», որով որոշվում է լրագրողների սպանությունների չբացահայտված դեպքերի տոկոսային հարաբերակցությունը երկրի բնակչության թվաքանակին: Այս մասին տեղեկացնում է CPJ-ի պաշտոնական կայքը:
2013թ ցուցակում ներառվել են 12 երկրներ.
1. Իրաք-33 մլն բնակչություն` 93 չբացահայտված սպանություն (ինդեքսը` 2.818):
2. Սոմալի- 9.6 մլն-ին` 23 (2,396)
3. Ֆիլիպիններ- 94.9 մլն-ին` 55 (0,580)
4. Շրի Լանկա- 20.9 մլն-ին` 9 (0,431)
5. Կոլումբիա- 46.9 մլն-ին` 8 (0,171)
6. Աֆղանստան- 35.3 մլն-ին` 5 (0,142)
7. Մեքսիկա- 114.8 մլն-ին` 15 (0,131)
8. Պակիստան- 176,7 մլն-ին` 23 (0,130)
9. Ռուսաստան- 141.9 մլն-ին` 14 (0,099)
10. Բրազիլիա- 196.7մլն-ին` 9 (0,046)
11. Նիգերիա- 162.5 մլն-ին` 5 (0,031)
12. Հնդկաստան- 1241 մլն-ին` 6 (0,005)
CPJ տվյալների համաձայն, 2013-ի սկզբից աշխարհում սպանվել է 17 լրագրող: Ամենամեծ թվով թղթակիցներ (7) սպանվել են Սիրիայում, սակայն այդ երկիրը ներառված չէ «Անվտանգության ինդեքսում», քանի որ լրագրողների մեծ մասը սպանվել է հրաձգության ժամանակ: 4 լրագրողներ սպանվել են Պակիստանում, 3-ը` Բրազիլիայում, 2-ը` Սոմալիում, 1-ը` Թուրքիայում: 2013-ին սպանվել են ևս 9 լրագրողներ, սակայն նրանց սպանության դրդապատճառներն առայժմ հաստատված չեն:
Ռուսաստանը շարունակում է մնալ 1-ին տասնյակում: Առանձնակի վտանգավոր տարածաշրջան է համարվում Հյուսիսային Կովկասը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները