Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում ութ տուրից հետո վաստակել է 6 միավոր: Վերջին տուրից առաջ նա կես միավորով է հետ մնում գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոյից, Ալեքսանդր Ֆիերից և միջազգային վարպետ Դիեգո Ռաֆայել Դի Բեռնարդինոյից (Բրազիլիա): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանն ունի 5,5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները