Հրայր Թովմասյանի միջնորդությամբ դատավորը պատժվել է
Այսօր կայացած ՀՀ արդարադատության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ներկայացրած` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արդարադատության խորհուրդը որոշել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից: