Քաղաքագետ. ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը կարող են կոալիցիա կազմել
Չի բացառվում, որ Երևանի ավագանու ընտրություննների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրեսը կոալիցիա կազմեն: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նաև չբացառեց, որ ձևավորվող այս կոալիցիային կարող է միանալ նաև Դաշնակցությունը:
Բանախոսի կարծիքով, նույնիսկ եթե մոտակա ամիսներին որևէ նման դաշինք չձևավորվի, այն կմնա հեռանկարում: Քաղաքագետը բնական է համարում նման դաշինքը, նշելով, որ այն փոխշահավետ է բոլոր ուժերին: «Չպետք է մոռանալ, որ ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին հազիվ յոթ տոկոս է հավաքել, իսկ ԲՀԿ-ն երկրորդ ուժն է», - հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում