Այսօր Ադրբեջանում հերոս են համարում հակաիսլամիստներին ու կանացի հագուստ կրող Քորօղլուին
«Այսօր ադրբեջանցիները Բաբեկին ժողովրդական հերոս են համարում: Սակայն նա եղել է խուրրամիտների շարժման առաջնորդը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն «Kanal13» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ադրբեջանցի քաղաքական գործիչը նշել է, որ խուրրամիտների շարժումը, որոնց շարքերում շատ քիչ թվով ադրբեջանցիներ են եղել, իսլամի դեմ է ուղղված եղել: «Խորհրդային շրջանում Ադրբեջանի ժողովուրդներին նկարագրելիս ադրբեջանցիները ներկայացվում էին որպես վախկոտ, իրենց իրավունքներից հրաժարված, ոչ միասնական և խոր արմատներ չունեցող ժողովուրդ: Խուրրամիտների շարժման մեջ հիմնականում եղել են աֆղանցիներ և պարսիկներ: Խուրրամիտները, սեփական համոզմունքների պատճառով, իսլամի հետ լուրջ հակամարտության մեջ էին գտնվում» -ասել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահը:
Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը դեմ է նաև Քորօղլուին ժողովրդական հերոս համարելուն, քանի որ վերջինս ոչ թե դրամատիկ, այլ կատակերգական հերոս է: «Երբ նա դժվար դրության մեջ է ընկնում, նա կնոջ հագուստ է հագնում ու փախչում, կամ ձիուն է խնդրում փրկել իրեն, կամ էլ իրավիճակից դուրս գալու համար ներկայանում է որպես աշուղ: Ընդհանուր առմամբ, ժողովրդական բանահյուսության մեջ Քորօղլուն տղամարդ-հերոսի ոչ մի կեցվածք էլ չունի»,-ասել է Ջալալօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են