ՊԵԿ-ը լուրջ խախտումներ է հայտնաբերել Ծառուկյանի բիզնեսներում
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, Պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել:
Նույն աղբյուրների հաղորդմամբ` հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել: Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ «թվերով» խախտումներ ներկայացվեն»:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից, սակայն նա համառորեն հեռախոսազանգերին չի պատասխանել: Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 19-ին գրել էին, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում և մյուս ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: Լուրը հաստատել էր նաև ԲՀԿ-ն: