Մարզպետը երևանաբնակ սյունեցիներին ընտրություններից հետո ժամադրել է «Արմենիա մարիոթ»-ում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երևանաբնակ սյունեցիներին ասել է, որ կիրակի օրը`ընտրություններից հետո, ինքը նրանց կսպասի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում: Խաչատրյանը զգուշացրել է, որ սյունեցիներն ընտրություններին գնան մինչև ժամը 14:00-ն և ընտրեն ՀՀԿ-ին, իսկ արդեն հյուրանոցում կստանան իրենց հասանելիքը:
Սակայն մարզպետը թերթի հետ զրույցում հերքել է լուրը. «Չէ, սուտ են ասում, տենց բան չկա: Այն, որ ասել ենք, որ բոլորը գնան ընտրություններին, ասել ենք, բայց որ ժամ դնենք, հետո կհանդիպենք, այդպիսի բան չկա: Դա ինձ չի սազում, ես տենց բաներ չեմ անում, ի՞նչ փողի մասին է խոսքը: Մերը հարգանքի վրա է ամեն ինչ, մարդկային փոխադարձ ճիշտ փոխհարաբերությունների»,-նշել է վերջինս:
Թերթը մեկնաբանում է. «Իսկ թե մարդկային որ ճիշտ հարաբերությունները նկատի ուներ մարզպետը, չպարզաբանեց, հավանաբար դրա մեջ մտնում են նաև հայհոյանքն ու բռնությունը»: