Իրավունք 17:28 03/05/2013

«Ո՞նց չծեծենք, եթե բոլոր ապացույցները կան, բայց չեն խոստովանում». ՁՊՎ-ներում խոշտանգումների մասին զեկույց

Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում տանջում ու խոշտանգում են անազատության մեջ գտնվող անձանց: Նման եզրահանգման է եկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իր «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» զեկույցում, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

Զեկույցից Panorama.am-ը տեղեկանում է, որ ուսումնասիրություն իրականացնող իրավապաշտպանները զրուցել են կալանքի տակ գտնվող 80 անձի հետ, որից միայն 30-ն են համաձայնել հարցաթերթիկներ լրացնել: Հարցաթերթիկը կազմվել է սոցիոլոգների կողմից: Նրանք, ովքեր հրաժարվել են հարցաթերթիկ լրացնել, պատճառաբանել են, որ իրենք որևէ բողոք չունեն կամ միևնույնն է` որևէ բան չի փոխվելու, իսկ որոշ մասն էլ ասել է, որ իրենք վախենում են բռնության ենթարկվելուց: Հարցաթերթիկների արդյունքների համաձայն, քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս 30 հարցվածներից 18-ն ունեցել են մարմնական վնասվածքներ, 12-ը` ոչ: 10 անձի ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին ոչ, թեպետ կարիքն ունեցել են:

ՔԿՀ ընդունվելիս բուժօգնություն անցել են 28-ը. 24-ի բուժզննությունը կատարել է բժիշկը, 2-ինը` ՔԿՀ աշխատակիցը, իսկ 4-ը չեն իմացել, թե ով է բուժզննություն կատարել: 9-ի բուժզննությանը ներկա են եղել ոստիկաններ: Բուժզննության ժամանակ 10-ի դեպքում արձանագրվել են մարմնական վնասվածքներ, իսկ 7-ի դեպքում` ոչ: Ըստ զեկույցի, բոլոր հարցվածների նկատմամբ ոստիկանությունում կամ քննչական բաժնում գտնվելու ընթացքում կիրառվել է ֆիզիկական ուժ կամ հոգեբանական ճնշում:

Ֆիզիկական ուժի դրսևորման ամենադաժան ձևերից են եղել մասնավորապես` ոտքով ծեծելը` հարվածելով գլխին, երիկամներին, գրքով խփել են մեջքին, մահակով` ոտքերի տակ, հարվածներ են հասցրել մանրահատակով, էլեկտրահարել են էլեկտրաշոկով, մարդու գլուխը խփել են «պառավոյին», աթոռից կապել են, ցանկացել են մուրճով խփել ծնկներին, սակայն այդ պահին մարդ է եկել, չեն հասցրել, հետո ձեռքերի ափերով խփել են ականջներին, ծեծել են «մուչագիով» և ալն:

Հոգեբանական բռնություններն արտահայտվել են հետևյալ կերպ. «զգուշացրել են` եթե չխոստովանես ու գործը վիզ չվերցնես, հորդ ու եղբայրներիդ վրա գործ կսարքեն», «ասել են` եթե չստանձնի հանցագործությունը, իրեն «ատկազով» կդատեն, ավելի վատ կլինի», ծեծն ուղեկցվել է հայհոյանքներով ու սպառնալիքներով, սպառնացել են` եթե չխոստովանի, ընկերուհուն կբերեն և կծեծեն:

Ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես զեկույցից տեղեկանում է Panorama.am-ը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքեր արձանագրվել են ոստիկանության Շենգավիթի բաժնում 5 դեպք, Մաշտոցի բաժնում` 4, Շահումյանի, Աբովյանի, Էջմիածնի բաժիններում և 6-րդ վարչությունում` 2-ական դեպք է գրանցվել: Իսկ ահա Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Բաղրամյանի, Աշտարակի, Սիսիանի, Հրազդանի և Արթիկի բաժիններում 1-ական դեպք է գրանցվել:

26 անձի բերման ենթարկելուց հետո նրանց իրավունքներին չեն ծանոթացել, 25 մարդու ձերբակալության արձանագրության պատճենը չի տրամադրվել, 20-ին էլ չեն պարզաբանվել պաշտպան ունենալու իրավունքը: Սկզբնմական շրջանում հարցվածներից 29-ը պաշտպան չեն ունեցել, իսկ պաշտպանից հրաժարվել են հիմնականում քննիչների դրդմամբ հետևյալ պատճառաբանությամբ. «Հրաժարվել եմ, քանի որ ոստիկանության բաժնում ասել են, որ պետք չի», «քննիչները ստիպել են հրաժարվել` ասելով, որ պաշտպանները ոչ մի բան չեն կարող անել»:

Ըստ նույն զեկույցի, հարցաքննությունները ևս անցել են հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների գործադրմամբ. Հարցաքննությունների ժամանակ ոստիկանների թիվը մի քանի դեպքում հասել է մինչև 10-ի: Ձերբակալվելուց հետո 14 անձ ձերբակալված անձանց պահման վայր (ՁՊՎ) է տեղափոխվել 24 ժամ անց: 19 մարդ ՁՊՎ ընդունվելիս ունեցել են մարմնական վնասվածքներ:

Որպեսզի մերկապարանոց չստացվի զեկույցի ներկայացումը, բերենք դրանում նշված մի օրինակ, որի «հերոսը» ինքն է ցանկացել, որպեսզի իր անունը բացահայտ նշվի` Արման Դավթյանն է, որին 2011-ի հունիսի 14-ի առավոտյան բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին կնոջ և ընկերոջ հետ: Ըստ զեկույցի, ոստիկանության բաժնում թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, մի քանի անձինք ռետինե մահակներով և մանրատախտակով ծեծի են ենթարկել նրանց` ստիպելով ինքնախոստովանական ցուցմունք գրել: Մանրատախտակի հարվածից Դավթյանի ձեռքի մատները կոտրվել են, հետո նրան սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով, և միայն 4 օր անց նրա նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ Դավթյանի կինը մինչև հիմա շոկի մեջ է ու չի կարողանում դուրս գալ սթրեսից: Զեկույցում կան այլ փաստեր ևս: Ուսումնասիրությունները կատարվել են 2011-ից մինչև 2012-ի մայիս:

Ուսումնասիրությունների շրջանակում զրույցներ են անցկացվել նաև դատավորների, դատախազների, քննիչների ու ոստիկանների հետ: Մասնավոր զրույցի ժամանակ, ըստ մեզ ներկայացված զեկույցի, Հայաստանի Վերաքննիչ դատարանի դատավորներից մեկն անկեղծացել է. հարցին, թե ինչու ամբաստանյալների հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվում, պատասխանել է. «Մեր վարույթում եղած գործերով ամբաստանյալների 80 տոկոսը հայտարարում է, թե ցուցմունքները տվել է ծեծի ու սպառնալիքների տակ, ո՞ր մեկի հետևից ընկնենք»:

Քննիչներն իրենք էլ խոստովանել են, որ խոշտանգումները հիմնականում կատարվում են օպերատիվ ծառայողների կողմից (օպերներ), և երբ անձը բերվում է քննիչի մոտ, արդեն հիմնականում «մշակված» է լինում: Ոստիկանների հետ անհատական զրույցների ժամանակ նրանք ասում են. «Ո՞նց չծեծենք, եթե բոլոր ապացույցները կան, բայց չեն խոստովանում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}