Ստորագրվել է հուշագիր… Կրթությունը` 21-րդ դարի պահանջներին համահունչ
«Մայքրոսոֆտ» ինովացիոն կենտրոնում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը և «Մայքրոսոֆտ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, վկայությամբ «Մայքրոսոֆտ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ղեկավար Տակոյա Հիռանոյի, ստորագրել են բարձրագույն կրթության ոլորտի համագործակցության մասին հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Արմեն Աշոտյանը, ներկայացնելով հուշագրով նախատեսվող ծրագրերը, նշել է, որ հուշագիրը միտված է ընդլայնել «Մայքրոսոֆտ» ընկերության ծառայությունների օգտագործումը կրթական համակարգի, տվյալ դեպքում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից: «Հուշագիրը նաև հնարավորություն է հատկապես բուհերի և ուսանողների համար՝ առավել մատչելի և համապարփակ ձևով ծանոթանալ «Մայքրոսոֆտ» ընկերության արտադրած ծրագրերին և օգտվել վերջինիս ծառայություներից: Նախարարությունն իր պարտավորություների շրջանակում պատրաստ է ստանձնել առաքելություն՝ աշխատել բուհերի հետ միասին, որպեսզի ՏՀՏ ոլորտի անխափան զարգացումը, այդ թվում՝ կրթության համակարգի միջոցով, իր հետևողական շարունակությունն ունենա իր գործընկերների հետ, որոնցից մեկը «Մայքրոսոֆտ» ընկերությունն է՝ իր բոլոր մակարդակներում՝ վերազգային, տարածաշրջանային և հատկապես ազգային, որի Հայաստանի գրասենյակը բացի նրանից, որ խոշոր ընկերություն է ներկայացնում, իրականում աշխատում է Հայաստանի հասարակության, տվյալ դեպքում՝ ուսանողության համար»,-ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:
Սույն համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվում համաձայնություն ՀՀ բուհերում մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ, որը նպատակ ունի կրթությունը դարձնել 21-րդ դարի պահանջներին համապատասխան, ինչպես նաև համալսարաններին և ուսանողներին զինել նորագույն տեխնոլոգիաներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա