Ֆուտբոլային նոր մարզադաշտ Շուշիում (Լուսանկար)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է համարել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը: Դրանց մեջ ներառվում են ինչպես մեծ մարզադաշտերը, այնպես էլ եվրոպական ստանդարտներին համապատասխան արհեստական խոտածածկով խաղադաշտերը, որոնք թե մեծերին, թե փոքրերին շուրջօրյա ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն են ընձեռում:
2004 թվականից ի վեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արհեստական խոտածածկով ավելի քան հարյուր խաղադաշտ է կառուցել Երևանում, Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այսօր հերթական խաղադաշտը բացվեց Շուշիում, որը մայիսյան եռատոնի օրերին լավագույն նվերն էր Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլային հանրությանը:
Խաղադաշտը ոչ միայն հնարավորություն կտա` անցկացնելու ֆուտբոլային հանդիպումներ, խաղեր, այլև 410 ֆուտբոլասերներ կկարողանան երկրպագել իրենց սիրելի թիմին, քանի որ խաղադաշտն ունի նաև 410 տեղանոց տրիբունա:
Իր ամբողջության մեջ այս հրաշալի մարզադաշտը հանդիսավորապես բացեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:
Հանդիսությանը ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հանդիսության կապակցությամբ տեղի ունեցած համերգին հաջորդեց ֆուտբոլային հանդիպում Շուշիի դպրոցական ֆուտբոլային թիմերի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում