Թոնի Այոմի. Հաջողություն եմ մաղթում «Դորիանսին» (Լուսանկարներ)
«Lonley Planet» երգի երաժշտության համահեղինակ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին հարցազրույց է տվել «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական կայքին: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը հենց այս երգով է հանդես գալու: Երգի բառերի հեղինակն է Վարդան Զադոյանը:
Eurovision.tv- Մենք զրուցել են «Դորիանս» խմբի մենեջերի հետ, ով խոստովանել է, որ երկար ժամանակ տատանվել են՝ դիմել Ձեզ Հայաստանի համար երգ գրելու խնդրանքով, թե ոչ: «Իրոք տարօրինակ է խնդրել heavy metal ոճի երաժշտության կնքահորը Եվրատեսիլ մրցույթի համար երգ գրելու առաջարկով»,- ասել է նա: Այսպիսով, ինչպիսի՞ն էր ձեր առաջին արձագանքը առաջարկին:
-Թոնի Այոմի- Ինձ համար հաճելի էր, որ ինձ նման խնդրանքով են դիմել, և ես շուտ համաձայնվեցի: Ես մտածեցի և զգացի, որ իմ գաղափարներց մեկը հարմար կլինի մրցույթին ներկայացնելու համար:
Eurovision.tv: Դուք գո՞հ եք երգի բառերից և «Դորիանսի» կատարումից:
-Թոնի Այոմի. Կարծում եմ, խոսքերը իրոք լավն են և վերաբերում է մեզ բոլորիս: «Դորիանսը» լավ է ներկայացնում, նրանք հետևել են իմ դեմո տարբերակին, այսինքն՝ որևէ անակնկալ չկա:
Eurovisiontv-Տարօրինակ չէ՞ լսել ձեր երաժշտությունն ուրիշների կատարմամբ, հատկապես սոլո կիթառով:
-Թոնի Այոմի.Տարիներ շարունակ ես լսել եմ, թե ինչպես են կատարում Black Sabbath-ի ստեղծագործությունները: Այստեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում:
-Eurovision.tv- Ինչ եք կարծում, հնարավո՞ր է մարդիկ, որոնք սովորոբար չեն դիտում «Եվրատեսիլը» ձեր մասնակցության շնորհիվ դիտեն այդ մրցույթը:
-Թոնի Այոմի. Ես հուսով եմ:
-Eurovision.tv. Ո՞րն է ձեր ուղերձը «Դորիանսին» մայիսի 16-ի կիսաեզրափակչից առաջ:
-Թոնի Այոմի. Ես հաջողություն եմ մաղթում խմբին: Նրանք արժանի են լավ արդյունքի: Ցավում եմ, որ անձամբ ներկա չեմ կարող լինել:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր: Հայաստանի ներկայացուցիչը, վիճակահանության համաձայն, ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում 11 համարի ներքո:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի